Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ: 

 

Գիտնականների խումբը, որի կազմի մեջ են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գիտական ընկերությունների ներկայացուցիչները, հետազոտություններ է անցկացնում աուտիզմի դեմ նոր դեղպատրաստուկ ստեղծելու ուղղությամբ: Վերջերս մասնագետները ներկայացրել են կատարված աշխատանքի վերաբերյալ առաջին հաշվետվությունը: 

 

Հետազոտության մեջ գիտնականներն ուշադրությունը կենտրոնացրել են  EIF4E գենի վրա, որն անմիջականորեն կապված  է այդ հիվանդության հետ: Այդ գենի վերլուծությունը ցույց է տվել, որ դրա մուտացիան տեղի է ունենում սպիտակուցի ավելացած սինթեզի պատճառով: Գիտնականների կարծիքով, դա նյարդաբանական խանգարումների պատճառ է դառնում, ներառյալ Մարտին-Բելլի համախտանիշը: 

 

Մկների վրա կատարված փորձարարությունները ցույց են տվել, որ այն անհատների մոտ, որոնց օրգանիզմում EIF4E գենի սպիտակուցը սինթեզվել է նորմայից բարձր քանակությամբ, արձանագրվել են աուտիզմի բոլոր նշանները. նրանք իրենց ցեղակիցների հետ շփման մեջ չեն մտել և անընդհատ կրկնել են միակերպ շարժումներ: 

 

Հաշվի առնելով այդ տվյալները, գենետիկները ստեղծել են պատրաստուկ, որն անվանել են 4EGI-1: Պատրաստուկին հաջողվել է նվազեցնել EIF4E գենի սինթեզվող սպիտակուցի քանակը, իսկ աուտիզմի ախտանշաբանությունը մկների մոտ առավել  թույլ է արտահայտված եղել: Կրկնվող շարժումների քանակը պակասել է և նրանք դարձել են իրենց ցեղակիցների հետ առավել շփվող: 

 

Նախկինում, այս տարվա սկզբին, գիտնականները ևս մեկ դեղպատրաստուկ էին ստեղծել աուտիզմի դեմ, որը նույնպես փորձարկել էին մկների վրա: Դրա հիմքում նյութ էր, որն ազդում էր գլուտամատի` գլխուղեղի գլխավոր նեյրոտրանսմիտերի վրա:

 

Անցկացված փորձը ցույց է տվել, որ մկների օրգանիզմ ներմուծված պատրաստուկը միանգամից փոխել է կրծողների վարքագիծը:

 

Աուտիզմը նյարդային համակարգի հիվանդություն է, որն առաջանում է գլխուղեղի զարգացման խանգարման պատճառով: Դրա ախտանշաբանության մեջ են մտնում ինքնամփոփվածությունը, շփվել չցանկանալը, հետաքրքրությունների նեղ շրջանակը և կրկնվող շարժումները:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ